Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է անկախ քննության ենթարկվեն․ Սամվել Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20261110/arsen-gevvorgjani-mahvan-hangamanqnery-petq-e-ankakh-qnnutjan-entarkven-samvel-karapetjan-109192077.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/11/101078426_58:0:986:696_1920x0_80_0_0_a79ece024bfa9330c17e15ab7c7004fd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արսեն գևորգյան, ցավակցություն, սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն

արսեն գևորգյան, ցավակցություն, սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն

Բաժանորդագրվել

Կարապետյանի խոսքով` Գևորգյանի մահն իշխանությունների գործողությունների հետևանքն է։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքները պետք է լիարժեք, անկախ և անաչառ քննության ենթարկվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն։ Այս մասին կալանավայրից տարածած ցավակցական ուղերձում հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանը։
Ինչպես հայտնի է, որ այսօր կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:

Սամվել Կարապետյանը Գևորգյանին բնութագրել է որպես սկզբունքային մարդու, որը չի ընկրկել ճնշումների առջև և չի հրաժարվել իր համոզմունքներից։

«Արսենը չլռեց անգամ այն ժամանակ, երբ այս աղետաբեր ու մահաբեր իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումներն ու վարկաբեկման կազմակերպված արշավները մեր երկրում դարձել էին ամենօրյա իրականություն։ Ցավոք, իշխանական մեքենայի ապօրինի և անպատասխանատու գործելաոճը չշրջանցեց նաև Արսենին»,– նշել է Կարապետյանը։

Նրա գնահատմամբ՝ Գևորգյանի մահը, որը տեղի է ունեցել կալանքի պայմաններում, իշխանությունների գործողությունների հետևանքն է։

«Նրա մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կորուստ, ինչի համար պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից»,– ասված է ուղերձում։

Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքական հակառակորդների նկատմամբ վարկաբեկումները, ատելության խոսքն ու ազատությունից զրկելու գործիքակազմի կիրառումը դարձել են իշխանությունների քաղաքական վարքագծի բնորոշ դրսևորումներ։

«Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որպեսզի այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն»,– հայտարարել է նա։

Կարապետյանը ցավակցություն է հայտնել Գևորգյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին՝ շեշտելով, որ նրա պայքարը շարունակվելու է։

Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment