Կասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող՝ Երևանի Դավիթ-Բեկի 7/3 հասցեում գործող հաց-հացաբուլկեղենի արտադրամասում և հայտնաբերել օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
Մասնավորապես՝
– արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
– դրսի դուռը բացվել է անմիջապես արտադրամասի մեջ, որը գտնվում է սուպերմարկետին կից և որտեղից ներս ու դուրս են տարվում սուպերմարկետին վերաբերող բոլոր տեսակի սննդամթերքները, ինչպես նաև տնտեսական ապրանքները,
– պատերի մակերևույթների որոշ հատվածներ վնասված են եղել, չեն ունեցել հարթ մակերես,
– առաստաղն ունեցել է վնասված հատվածներ, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
– չի եղել հանդերձարան անձնակազմի համար։
Հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։