https://arm.sputniknews.ru/20261110/adrbejani-pahanjnery-hhi-sahmanadrutjan-pvopvokhutjamb-chen-sahmanapakvelu-shahzadejan-109188357.html
Ադրբեջանի պահանջները ՀՀ–ի Սահմանադրության փոփոխությամբ չեն սահմանափակվելու․ Շահզադեյան
Ադրբեջանի պահանջները ՀՀ–ի Սահմանադրության փոփոխությամբ չեն սահմանափակվելու․ Շահզադեյան
Sputnik Արմենիա
Նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը չի երաշխավորում, որ Բաքուն հետագայում չի հրաժարվի դրանից։ «Աբովյան Time»-ի եթերում ասել… 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T19:38+0400
2026-11-10T19:38+0400
2026-11-10T19:48+0400
տեսանյութեր
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ադրբեջան
սահմանադրություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109186678_0:0:1920:1080_1920x0_80_0_0_54fb40f9cc19ad45ded2e35e3c2fc3b6.png.webp
Նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը չի երաշխավորում, որ Բաքուն հետագայում չի հրաժարվի դրանից։ «Աբովյան Time»-ի եթերում ասել է Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Միհրան Շահզադեյանը։Նրա գնահատմամբ՝ Ալիևի ռեժիմը ցանկացած պահի կարող է մի կողմ դնել ստորագրված փաստաթղթերը, իսկ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը չի լուծի Ադրբեջանի առաջ քաշած պահանջների հարցը։Նրա խոսքով` եթե կողմը, որն իրեն թույլ է համարում, գնում է զիջումների, և բոլոր զիջումներն ընդունվում են, ապա զիջումների քանակն ավելանում է, և դրանք ավելի են խստանում։Անդրադառնալով Ադրբեջանի Սահմանադրությանը՝ քաղաքագետը նշել է, որ այն ևս պարունակում է վիճահարույց դրույթներ, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքային հիմքերի և սահմանների վերաբերյալ։«Ինչ վերաբերում է Ադրբեջանի Սահմանադրությանը, մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ այսօրվա Ադրբեջանի Սահմանադրությունն ունի դրույթներ, որոնք բավականին վիճահարույց են, հատկապես Ադրբեջանի տարածքային հիմքերի և սահմանների տեսանկյունից։ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում գրված է, որ դրա հիմքում դրված է Անկախության մասին Սահմանադրական ակտը, որն ընդունվել է 1991 թվականին, և ամրագրվում են այդ ակտում ամրագրված սկզբունքները»,- նշել է նա։Վիճահարույց սկզբունքների մասին՝ տեսանյութում։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109186678_290:0:1730:1080_1920x0_80_0_0_819ea147ea669658787bad60641bf446.png.webp
տեսանյութեր, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ադրբեջան, սահմանադրություն, видео
տեսանյութեր, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ադրբեջան, սահմանադրություն, видео
Նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը չի երաշխավորում, որ Բաքուն հետագայում չի հրաժարվի դրանից։ «Աբովյան Time»-ի եթերում ասել է Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Միհրան Շահզադեյանը։
Նրա գնահատմամբ՝ Ալիևի ռեժիմը ցանկացած պահի կարող է մի կողմ դնել ստորագրված փաստաթղթերը, իսկ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը չի լուծի Ադրբեջանի առաջ քաշած պահանջների հարցը։
«Նույնիսկ եթե այդ փաստաթուղթը, որը անվանում են խաղաղության պայմանագիր, ստորագրվի, եթե այսօրվա իշխանություններին հաջողվի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը, այդ փաստաթղթի ուժը մեծ հարց է։ Որովհետև մենք գիտենք՝ Ալիևի ռեժիմը այդ փաստաթղթերը կարող է ընդհանրապես ուզած պահին կտրել, նետել, շպրտել մի կողմ։ Եթե նույնիսկ Սահմանադրության այն փոփոխությունները, որոնք նրանք պահանջում են, կատարվեն, դրանով նրանց պահանջները չեն բավարարվելու»,- ասել է Շահզադեյանը։
Նրա խոսքով` եթե կողմը, որն իրեն թույլ է համարում, գնում է զիջումների, և բոլոր զիջումներն ընդունվում են, ապա զիջումների քանակն ավելանում է, և դրանք ավելի են խստանում։
Անդրադառնալով Ադրբեջանի Սահմանադրությանը՝ քաղաքագետը նշել է, որ այն ևս պարունակում է վիճահարույց դրույթներ, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքային հիմքերի և սահմանների վերաբերյալ։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի Սահմանադրությանը, մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ այսօրվա Ադրբեջանի Սահմանադրությունն ունի դրույթներ, որոնք բավականին վիճահարույց են, հատկապես Ադրբեջանի տարածքային հիմքերի և սահմանների տեսանկյունից։ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում գրված է, որ դրա հիմքում դրված է Անկախության մասին Սահմանադրական ակտը, որն ընդունվել է 1991 թվականին, և ամրագրվում են այդ ակտում ամրագրված սկզբունքները»,- նշել է նա։
Վիճահարույց սկզբունքների մասին՝ տեսանյութում։