https://arm.sputniknews.ru/20261110/pvol-maqqartnin-84-tarekanum-dardzel-e-miliardater-109170305.html
Փոլ Մաքքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր
Փոլ Մաքքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր
Sputnik Արմենիա
Աշխարհի ամենահարուստ երաժիշտների վարկանիշում Մաքքարթնին զիջում է ամերիկացի ռեփեր Jay-Z-ին, որի հարստությունը «Forbes»-ը գնահատում է 2,8 մլրդ դոլար, և երգչուհի… 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T15:32+0400
2026-11-10T15:32+0400
2026-11-10T15:32+0400
beatles (բիթլզ)
միլիարդատեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109167925_0:152:1500:996_1920x0_80_0_0_2db95768f6883ad686b910e0da21ac73.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. The Beatles-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ երաժիշտների եռյակում:« Forbes»-ի գնահատմամբ՝ նրա կարողությունը հասել է 1,4 մլրդ դոլարի։ Արտիստի հարստության հիմնական աղբյուրներն են The Beatles-ի երաժշտական ժառանգությունից, հեղինակային իրավունքներից, համերգային գործունեությունից և ներդրումներից ստացված եկամուտները։Տարեկան ևս մոտ 10 մլն դոլար Մաքքարթնին ստանում է The Beatles-ի երգերի հեղինակային իրավունքներից, որոնց վերականգնման համար նա երկու տասնամյակ պայքարում էր դատարաններում: Այդ իրավունքների արժեքը գնահատվում է առնվազն 200 մլն դոլար։Երաժշտի կարողության զգալի մասը գալիս է նաև 1969 թվականին նրա հիմնադրած «MPL Communications» ընկերության ակտիվներից, որը տնօրինում է իր իսկ ստեղծագործությունների և այլ հեղինակների երաժշտական կատալոգների իրավունքները։Աշխարհի ամենահարուստ երաժիշտների վարկանիշում Մաքքարթնին զիջում է ամերիկացի ռեփեր Jay-Z-ին, որի հարստությունը Forbes-ը գնահատում է 2,8 մլրդ դոլար, և երգչուհի Թեյլոր Սվիֆթին՝ մոտ 2 մլրդ դոլար կարողությամբ: Մյուս երաժիշտ-միլիարդատերերից են՝ Բրյուս Սփրինգսթինը, որը նաև պրոդյուսեր է (1,2 մլրդ դոլար), Բեյոնսեն, Ռիհաննան և ռեփեր Dr. Dre-ն, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է մոտավորապես 1 միլիարդ դոլար:Ընդ որում, Մաքքարթնին շարունակում է երաժշտական կարիերան։ 2026 թվականի մայիսին նա թողարկել է իր 20-րդ ալբոմը՝ «The Boys of Dungeon Lane»-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109167925_34:0:1367:1000_1920x0_80_0_0_b237d236e0b6ad8532d10745843b4bce.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
beatles (բիթլզ), միլիարդատեր
beatles (բիթլզ), միլիարդատեր
Բաժանորդագրվել
Աշխարհի ամենահարուստ երաժիշտների վարկանիշում Մաքքարթնին զիջում է ամերիկացի ռեփեր Jay-Z-ին, որի հարստությունը «Forbes»-ը գնահատում է 2,8 մլրդ դոլար, և երգչուհի Թեյլոր Սվիֆթին՝ մոտ 2 մլրդ դոլար կարողությամբ:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. The Beatles-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ երաժիշտների եռյակում:« Forbes»-ի գնահատմամբ՝ նրա կարողությունը հասել է 1,4 մլրդ դոլարի։ Արտիստի հարստության հիմնական աղբյուրներն են The Beatles-ի երաժշտական ժառանգությունից, հեղինակային իրավունքներից, համերգային գործունեությունից և ներդրումներից ստացված եկամուտները։
Որպես The Beatles-ի չորս անդամներից մեկը՝ Մաքքարթնին ստանում է «Apple Corps» ընկերության եկամուտների 25%-ը, որը կառավարում է խմբի կոմերցիոն ակտիվները։ Ամեն տարի ընկերությունը մոտ 50 մլն դոլար է վաստակում սթրիմինգի, վինիլային ձայնասկավառակների և ֆիրմային արտադրանքի վաճառքից։ «Forbes»-ի գնահատմամբ՝ The Beatles-ի յուրաքանչյուր անդամի կամ նրա ժառանգների մասնաբաժնի արժեքը գերազանցում է 150 մլն դոլարը:
Տարեկան ևս մոտ 10 մլն դոլար Մաքքարթնին ստանում է The Beatles-ի երգերի հեղինակային իրավունքներից, որոնց վերականգնման համար նա երկու տասնամյակ պայքարում էր դատարաններում: Այդ իրավունքների արժեքը գնահատվում է առնվազն 200 մլն դոլար։
Երաժշտի կարողության զգալի մասը գալիս է նաև 1969 թվականին նրա հիմնադրած «MPL Communications» ընկերության ակտիվներից, որը տնօրինում է իր իսկ ստեղծագործությունների և այլ հեղինակների երաժշտական կատալոգների իրավունքները։
Բացի այդ, Մաքքարթնին շարունակում է գումար վաստակել հյուրախաղերից։ Համաշխարհային շրջագայության շրջանակում 2022-2025 թվականներին նա տվել է շուրջ 79 համերգ։ Երաժշտին է պատկանում նաև անշարժ գույք տարբեր երկրներում և արվեստի գործերի հավաքածու, որը ներառում է Ռենե Մագրիտի և Պաբլո Պիկասոյի կտավները:
Աշխարհի ամենահարուստ երաժիշտների վարկանիշում Մաքքարթնին զիջում է ամերիկացի ռեփեր Jay-Z-ին, որի հարստությունը Forbes-ը գնահատում է 2,8 մլրդ դոլար, և երգչուհի Թեյլոր Սվիֆթին՝ մոտ 2 մլրդ դոլար կարողությամբ: Մյուս երաժիշտ-միլիարդատերերից են՝ Բրյուս Սփրինգսթինը, որը նաև պրոդյուսեր է (1,2 մլրդ դոլար), Բեյոնսեն, Ռիհաննան և ռեփեր Dr. Dre-ն, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է մոտավորապես 1 միլիարդ դոլար:
Ընդ որում, Մաքքարթնին շարունակում է երաժշտական կարիերան։ 2026 թվականի մայիսին նա թողարկել է իր 20-րդ ալբոմը՝ «The Boys of Dungeon Lane»-ը։