https://arm.sputniknews.ru/20260215/episkvopvosac-zhvoghvovy-teghi-kunena-bajc-kunena-ajl-kargavitshak-natan-srbazan-98824262.html
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ. Նաթան սրբազան
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ. Նաթան սրբազան
Sputnik Արմենիա
Նաթան արքեպիսկոպոսը հավելեց, որ որևէ մեկը չի կարող արգելել, որ եպիսկոպոսները հավաքվեն։ 15.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-15T13:22+0400
2026-02-15T13:22+0400
2026-02-15T13:22+0400
նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98824093_0:0:1260:708_1920x0_80_0_0_b40d60d44b433d799e08cb430ed94bb2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ։ Այս մասին այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։«Ամեն դեպքում եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, վեհափառի բացակայությամբ փոքր–ինչ փոխվում է եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը։ Այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, որտեղ կքննարկվեն զանազան հարցեր եկեղեցուն հուզող և հատկապես այսօրվա իրավիճակի հետ»,– ասաց նա։Նաթան արքեպիսկոպոսը հավելեց, որ որևէ մեկը չի կարող արգելել, որ եպիսկոպոսները հավաքվեն։Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել նույն մեղադրանքով ու արգելել է նրա ելքը Հայաստանից:
2026
Լուրեր
am_HY
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ. Նաթան արքեպիսկոպոս
Sputnik Արմենիա
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ. Նաթան արքեպիսկոպոս
2026-02-15T13:22+0400
true
PT2M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98824093_69:0:1013:708_1920x0_80_0_0_fdb00c899388a94fd32ca64657614544.jpg.webp
նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան, видео
նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան, видео
Նաթան արքեպիսկոպոսը հավելեց, որ որևէ մեկը չի կարող արգելել, որ եպիսկոպոսները հավաքվեն։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ։ Այս մասին այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Ամեն դեպքում եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, վեհափառի բացակայությամբ փոքր–ինչ փոխվում է եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը։ Այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, որտեղ կքննարկվեն զանազան հարցեր եկեղեցուն հուզող և հատկապես այսօրվա իրավիճակի հետ»,– ասաց նա։
Նաթան արքեպիսկոպոսը հավելեց, որ որևէ մեկը չի կարող արգելել, որ եպիսկոպոսները հավաքվեն։
Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել նույն մեղադրանքով ու արգելել է նրա ելքը Հայաստանից: