«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պաշտոնանկ անել Քերիկին նույնիսկ այսօր

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբն այսօր կարող է բաժանվել անգլիացի մասնագետ Մայքլ Քերիկից։

Ըստ «The Telegraph»-ի՝ թեև «Յունայթեդը» պնդում է, որ Քերիկի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել, աղբյուրները նշել են, որ 45-ամյա անգլիացու հեռանալու մասին կարող է հայտարարվել նույնիսկ այսօր։

Նման քայլը պահանջում է ակումբի համասեփականատերեր Գլեյզեր ընտանիքի և Ջիմ Ռատկլիֆի հաստատումը։

«Կարմիր սատանաների» գործադիր տնօրեն Օմար Բերադան և մարզական տնօրեն Ջեյսոն Ուիլկոքսը գնահատում են Քերիկի աշխատանքն ու դիտարկում հնարավոր փոխարինողների թեկնածությունները։ Գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների թվում են Մաուրիսիո Պոչետինոն, Յուլիան Նագելսմանը և Էդի Հոուն։

Leave a comment