Արևմտյան երկրների տնտեսությունների աննախադեպ ռազմականացում է տեղի ունենում. Մասադիկով

Բաժանորդագրվել

Մասադիկովը ուշադրություն է դարձրել միջուկային զինանոցների զարգացման և զանգվածային ոչնչացման զենքերի նոր տեսակների ստեղծման վերաբերյալ իրավական սահմանափակումների բացակայությանը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է արևմտյան երկրներում ռազմական ծախսերի աննախադեպ աճի մասին։ Այս մասին նա ասել է Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի լիագումար նիստում։

«Աշխարհում ռազմական ծախսերի աննախադեպ աճ և հավաքական Արևմուտքի տնտեսությունների ռազմականացում ենք նկատում», – հայտարարել է Մասադիկովը։

Նրա խոսքով՝ ռազմավարական կայունության ծայրահեղ նվազած մակարդակի պարագայում բացակայում են միջուկային զինանոցների զարգացման և զանգվածային ոչնչացման զենքերի նոր մահացու և ավերիչ տեսակների ստեղծման վերաբերյալ միջազգային իրավական սահմանափակումները։

Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության շրջանակներում անցկացվում է Մոսկվայում նոյեմբերի 10-11-ը` «Հավաքական անվտանգությունը բազմաբևեռ աշխարհում. միասնական նպատակ, ընդհանուր պատասխանատվություն» կարգախոսի ներքո։

Leave a comment