https://arm.sputniknews.ru/20261110/gevvorg-ghazarjany-hajtararel-e-vor–arajadrvum-e-hff-nakhagahi-pashtvonum-109161579.html
Գևորգ Ղազարյանը հայտարարել է, որ առաջադրվում է ՀՖՖ նախագահի պաշտոնում
Գևորգ Ղազարյանը հայտարարել է, որ առաջադրվում է ՀՖՖ նախագահի պաշտոնում
Sputnik Արմենիա
Ըստ Գևորգ Ղազարյանի` հայկական ֆուտբոլում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ ու հստակ ռազմավարություն։ 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T13:02+0400
2026-11-10T13:02+0400
2026-11-10T13:02+0400
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109159052_0:0:1638:921_1920x0_80_0_0_ce7e7d5ca25fcd1dc6606c19ef324ca2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան և հարձակվող Գևորգ Ղազարյանն առաջադրվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում։Նշենք, որ վերջին շրջանում երկրպագուների տարբեր շարժումներ և ֆան-ակումբներ ակտիվորեն առաջադրում են նրա թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար։ Նրա խոսքով` հայկական ֆուտբոլում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, հստակ ռազմավարություն, մասնագիտական կառավարում և երկարաժամետ զարգացման ծրագիր։ Առաջնահերթությունը, ըստ Ղազարյանի, պետք է լինի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզիչների կրթությունը, ժամանակակակից ենթակառուցվածքները, ակումբների հետ համագործակցությունը։ Ըստ հավաքականի նախին կիսապաշտպանի` կարևոր է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար ընթացող ընտրությունները լինեն թափանցիկ և արդար` ապահովելով հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար։ Ղազարյանը նշեց` մեկ մարդը չի կարող լուծել տարիներով կուտակված խնդիրները, ուստի անհրաժեշտ է համախմբել ֆուտբոլային հանրության կարող ուժերին և ձևավորել մասնագիտական թիմ։ Վստահ է` հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել չափելի փոփոխությունների։Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են 2026 թվականի դեկտեմբերին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109159052_187:0:1415:921_1920x0_80_0_0_9d482a105d332aff271f26fb700ddee6.jpg.webp
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Ըստ Գևորգ Ղազարյանի` հայկական ֆուտբոլում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ ու հստակ ռազմավարություն։
Նշենք, որ վերջին շրջանում երկրպագուների տարբեր շարժումներ և ֆան-ակումբներ ակտիվորեն առաջադրում են նրա թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար։
«Ինձ համար սա պարզապես պաշտոնի կամ անձնական հավակնությունների հարց չէ, այլ հայկական ֆուտբոլի ապագայի և մեծ պատասխանատվության մասին է։ Իմ կյանքի մեծ մասն անցել է ֆուտբոլում ու տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել ներկայացնելու մեր հավաքականը։ Հանդես եմ եկել հայկական և արտասահմանյան ակումբներում, ճանաչել տարբեր ֆուտբոլային համակարգեր ու ներսից տեսել մեր ֆուտբոլային խնդիրները և հնարավորությունները։ Համզոված եմ` հայկական ֆուտբոլը շատ ավելի մեծ ներուժ ունի, քան այսօր իրացվում է»,– ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով` հայկական ֆուտբոլում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, հստակ ռազմավարություն, մասնագիտական կառավարում և երկարաժամետ զարգացման ծրագիր։ Առաջնահերթությունը, ըստ Ղազարյանի, պետք է լինի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզիչների կրթությունը, ժամանակակակից ենթակառուցվածքները, ակումբների հետ համագործակցությունը։
Ըստ հավաքականի նախին կիսապաշտպանի` կարևոր է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար ընթացող ընտրությունները լինեն թափանցիկ և արդար` ապահովելով հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար։
Ղազարյանը նշեց` մեկ մարդը չի կարող լուծել տարիներով կուտակված խնդիրները, ուստի անհրաժեշտ է համախմբել ֆուտբոլային հանրության կարող ուժերին և ձևավորել մասնագիտական թիմ։ Վստահ է` հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել չափելի փոփոխությունների։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են 2026 թվականի դեկտեմբերին։