ՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության պետը ժամանել է Իսրայել

Ռուսաստանի Դաշնության Զինված ՈՒժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ադմիրալ Իգոր Կոստյուկովը ժամանել է Իսրայել։

Նոյեմբերի 8-ի երեկոյան ռուսական ռազմական «Տու-154Մ» (Tu-154M) ինքնաթիռը Մոսկվայից Իսրայել ուղղվող անսովոր չվերթ է իրականացրել։ Այն վայրէջք է կատարել Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում։ Այս տեղեկությունը հայտնել է իսրայելցի ռազմական լրագրող Իթայ Բլումենթալը։

Վերջին տարիներին ռուսական ռազմական ինքնաթիռների վայրէջքներ Բեն Գուրիոնի օդանավակայանում գրեթե երբեք տեղի չեն ունեցել։ Չվերթն ուշադրություն է գրավել նաև այն հանգամանքով, որ տվյալ ինքնաթիռն ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո է։

Leave a comment