ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2026 թվականի հոկտեմբերի զբոսաշրջային ցուցանիշները՝ ներկայացնելով նաև տարվա առաջին տասը ամիսների այցելությունների ընդհանուր պատկերը։
2026 թվականի հոկտեմբերին Հայաստան այցելել է 286,182 զբոսաշրջիկ։
2026 թվականի հունվար–հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է 2,043,531։
2026 թ․ հունվար–հոկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից՝ 40 տոկոս։ Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 13 տոկոս ցուցանիշով, իսկ երրորդում՝ Իրանը՝ 8 տոկոսով։