Լևոն Տեր–Պետրոսյանը կրկին վիրահատվել է

Բաժանորդագրվել

Վիրահատությունը բարեհաջող է անցել և նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կրկին վիրահատվել է։ Տեղեկությունը հայտնում է մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Այսօր անկախ Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել «Բեսթ լայֆ» հիվանդանոցից»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ առաջին անգամ Տեր–Պետրոսյանը վիրահատվել է 2024 թվականի նոյեմբերի 6-ին, մինչ այդ հոկտեմբերի 4-ին այցելել էր բուժկենտրոն` պլանային հետազոտության։

Նախորդ վիրահատությունը եղել է 2025 թվականի մայիսի 6-ին, «Աստղիկ» ԲԿ–ում, որտեղ ապրիլին պլանային հետազոտություն էր անցել։

Leave a comment