Հորմուզով հեղուկ բնական գազի տեղափոխումը փետրվարի վերջից հասել է ամենաբարձր մակարդակին

Բաժանորդագրվել

Նախորդ ամսվա ընթացքում ջրային հիմնական ճանապարհով 31 ՀԲԳ-լցանավ է անցել։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հոկտեմբերին Հորմուզի նեղուցով հեղուկ բնական գազի (ՀԲԳ) առաքումները փետրվարի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակին են հասել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նավերի տեղաշարժի հետևման տվյալներին։

«Հորմուզի նեղուցից դուրս եկող հեղուկ բնական գազի տանկերների ամենամսյա քանակը հոկտեմբերին հասել է ամենաբարձր մակարդակին, այն ժամանակից ի վեր, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը խաթարել է նավագնացությունն այս տարի», – նշվում է նյութում։

Նախորդ ամսվա ընթացքում ջրային հիմնական ճանապարհով անցել է 31 ՀԲԳ–լցանավ, որոնցից 23-ը բեռնվել են Կատարի Ռաս Լաֆանում, 8-ը՝ ԱՄԷ–ի Դաս կղզում, մեջբերում է գործակալությունը S&P Global Energy–ի տվյալները։

Գործակալության ներկայացվող վիճակագրության համաձայն` հոկտեմբերին իրականացրած մատակարարումների ցուցանիշը փետրվարի վերջից ի վեր դարձել է ամենաբարձրը և սեպտեմբերի համեմատ ավելացել 23 նավով։

Տարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց իր կողմից հարվածներով: Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ն մարտական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին: Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է:

Leave a comment