Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է։ Մարզիկի և նրա ընտրյալի՝ Անիի հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։
Զույգը պսակադրվել է Սուրբ Գևորգ եկեղեցում, իսկ հարսանեկան տոնակատարությանը ելույթ են ունեցել Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը, Karen Sevak Band-ը և այլ կատարողներ։