Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Վարչապետը վերահաստատեց Հնդկաստանի հանձնառությունը մարդակենտրոն մոտեցմանը և Հնդկաստանի դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է լուծվի երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ասվում է վարչապետի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։
Մոդին նաև հայտնել է Հնդկաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին։