Մոլդովան հայտարարել է, որ այլևս ռուսական գազ չի գնում

Մոլդովան հայտարարել է, որ այլևս ռուսական գազ չի գնում

Շահագործման ենք հանձնել Վուլկանեշտի-Քիշնև էլեկտրագիծը, ինչի շնորհիվ Մոլդովան միանում է Ռումինիային ու եվրոպական էներգացանցին։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

«Տասնամյակներ շարունակ Մոսկվան էներգակիրներն օգտագործել է շանտաժի նպատակով։ Բայց դրան արդեն վերջ է տրվել. Մոլդովան այլևս ռուսական գազ չի գնում, իսկ Ռումինիայի հետ կապող ևս երկու էլեկտրագիծ արդեն կառուցվում է։ Շնորհակալ եմ բոլորին՝ այս նախագիծը կյանքի կոչելու համար»,- հավելել է երկրի ղեկավարը։

Leave a comment