Ռուսաստանի տարածաշրջաններում կրկին վառելիքի պակաս է առաջացել․ Reuters

Ռուսաստանի տարածաշրջաններում կրկին վառելիքի պակաս է առաջացել․ Reuters

Ուկրաինայի՝ նավթավերամշակման գործարաններին հասցրած հարվածներից հետո Ռուսաստանի տարածաշրջաններում կրկին վառելիքի պակաս է առաջացել, հայտնում է Reuters-ը։

Վառելիքի պակաս է արձանագրվել Ռուսաստանի առնվազն վեց տարածաշրջանում։

Դրան նախորդել են վերջին երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանի առնվազն ութ խոշոր նավթավերամշակման գործարանների ուղղությամբ ուկրաինական ուժերի հարվածները։

Ուկրաինան հոկտեմբերի 30-ից ի վեր կտրուկ ավելացրել է ռուսական նավթավերամշակարաններին հասցվող հարվածները։ Պատճառն այն է, որ ԱՄՆ նախագահի հայտարարած էներգետիկ հրադադարը կողմերի միջև այդպես էլ չսկսեց գործել։

Leave a comment