Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը

Քաղաքականություն

09.11.2026 | 21:16

Լենինգրադի մարզի օպերատիվ շտաբը խորհուրդ է տվել սահմանափակել բենզինի վաճառքը՝ մեկ անձի համար մինչև 30 լիտր, իսկ դիզելային վառելիքինը՝ մինչև 50 լիտր։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վառելիքի վաճառքի սահմանափակման առաջարկը հաջորդել է ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ ուկրաինական հարձակումների վերսկսմանը։ Դրոզդենկոյի խոսքով՝ լույս երկուշաբթի  գիշերը անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկի՝ ԿԻՆԵՖ-ի («Կիրիշինեֆտեօրգսինթեզ») տարածքին։

Նման սահմանափակումներ են մտցվում նաև Ռուսաստանի այլ շրջաններում։ Մասնավորապես, ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, Կրասնոյարսկի երկրամասում «Ռոսնեֆտ»-ի բենզալցակայաններում վառելիքն այլևս չի վաճառվում տարաներով։ Բենզինի վաճառքի սահմանաչափը, կախված տեսակից, կազմում է 30–50 լիտր, իսկ դիզելային վառելիքինը՝ 100 լիտր։

Անդրբայկալյան երկրամասի տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, որ «Ռոսնեֆտ»-ը սահմանափակել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բոլոր շրջաններում։

Ուկրաինան ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարձակումները վերսկսել է հոկտեմբերի վերջին կարճատև դադարից հետո։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment