https://arm.sputniknews.ru/20261109/voreve-gaghtni-ban-chkar-pastabany-tevanjani-ev-manukjani-gvortsvov-arajin-datakan-nisti-masin-109136915.html
Որևէ գաղտնի բան չկար. փաստաբանը` Թևանյանի և Մանուկյանի գործով առաջին դատական նիստի մասին
Որևէ գաղտնի բան չկար. փաստաբանը` Թևանյանի և Մանուկյանի գործով առաջին դատական նիստի մասին
Sputnik Արմենիա
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 17–ին, ժամը 11։00–ին։ 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T20:56+0400
2026-11-09T20:56+0400
2026-11-09T21:05+0400
արեգնազ մանուկյան
անդրանիկ թևանյան
փաստաբան
լրտես
դատարան
իրեղեն ապացույց
տաթևիկ սողոյան
պետական դավաճանություն
լրտեսություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/15/105964005_0:78:1500:922_1920x0_80_0_0_9fc5295211e0c7fcfb00313e476eb866.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի գործով առաջին դատական նիստը։Շուրջ 5 ժամ տևած դատական նիստից հետո փաստաբան Տաթևիկ Սողոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօրվա դատական նիստում հետազոտվել են դատախազների ներկայացրած գործով առաջին ապացույցը։Ըստ փաստաբանի` դա ԱԺ նիստի այն սղագրությունն էր, որի բովանդակությունը, ըստ մեղադրանքի կողմի, Մանուկյանը փոխանցել է կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին։ Նա տեղեկացրեց, որ այսօր կողմերը հանդես չեն եկել հայտարարություններով, դրանք կլինեն հաջորդ նիստի ժամանակ։ԱԺ նիստի արձանագրության բովանդակության մասին Սողոյանը ոչինչ չասաց։Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 17–ին, ժամը 11։00–ին։ Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Նույն օրը նա կալանավորվեց։ Սեպտեմբերի 22-ից Մանուկյանի կալանքը փոխարինվեց 3 ամիս ժամկետով տնային կալանքով՝ հաղորդակցության սահմանափակմամբ։Մանուկյանն անցնում է նույն գործով, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Վերջինս մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության մեջ և կալանքի տակ է մայիսի 23–ից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/15/105964005_84:0:1417:1000_1920x0_80_0_0_b372b2269965d2fa1810078adab2b194.jpg.webp
արեգնազ մանուկյան, անդրանիկ թևանյան, փաստաբան, լրտես, դատարան, իրեղեն ապացույց, տաթևիկ սողոյան, պետական դավաճանություն, լրտեսություն
արեգնազ մանուկյան, անդրանիկ թևանյան, փաստաբան, լրտես, դատարան, իրեղեն ապացույց, տաթևիկ սողոյան, պետական դավաճանություն, լրտեսություն
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 17–ին, ժամը 11։00–ին։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի գործով առաջին դատական նիստը։
Շուրջ 5 ժամ տևած դատական նիստից հետո փաստաբան Տաթևիկ Սողոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօրվա դատական նիստում հետազոտվել են դատախազների ներկայացրած գործով առաջին ապացույցը։
Ըստ փաստաբանի` դա ԱԺ նիստի այն սղագրությունն էր, որի բովանդակությունը, ըստ մեղադրանքի կողմի, Մանուկյանը փոխանցել է կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին։
«ԱԺ այդ նիստի արձանագրության մեջ, ըստ էության, որևէ գաղտնի բան չկար։ Այդ արձանագրությունը նույնիսկ գաղտնագրված տեղեկություն կամ փաստաթուղթ չէր»,– ընդգծեց Սողոյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօր կողմերը հանդես չեն եկել հայտարարություններով, դրանք կլինեն հաջորդ նիստի ժամանակ։
ԱԺ նիստի արձանագրության բովանդակության մասին Սողոյանը ոչինչ չասաց։
Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Նույն օրը նա կալանավորվեց։ Սեպտեմբերի 22-ից Մանուկյանի կալանքը փոխարինվեց 3 ամիս ժամկետով տնային կալանքով՝ հաղորդակցության սահմանափակմամբ։
Մանուկյանն անցնում է նույն գործով, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Վերջինս մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության մեջ և կալանքի տակ է մայիսի 23–ից։