https://arm.sputniknews.ru/20261109/miedy-44-orjaji-gangatvov-nist-chi-hravirum-drmejany-chi-bacarum-pattshary-qaghaqakan-e-109127540.html
ՄԻԵԴ–ը 44-օրյայի գանգատով նիստ չի հրավիրում. Դրմեյանը չի բացառում` պատճառը քաղաքական է
ՄԻԵԴ–ը 44-օրյայի գանգատով նիստ չի հրավիրում. Դրմեյանը չի բացառում` պատճառը քաղաքական է
Sputnik Արմենիա
Լիպարիտ Դրմեյանի գնահատմամբ` միջպետական հայցերը հետ կանչելու դրույթի տակ ստորագրելով` Հայաստանը գնում է ամենավատ ճանապարհով։ Այդ պարագայում կողմերը զրկվում են… 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T20:40+0400
2026-11-09T20:40+0400
2026-11-09T20:56+0400
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հայաստան
ադրբեջան
հաագայի դատարան
լիպարիտ դրմեյան
արցախյան պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/0f/104642851_0:0:1600:901_1920x0_80_0_0_41c170930448a05eef92b7024e888062.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 44-օրյա պատերազմի վերաբերյալ 4 միջպետական գանգատներից մեկով արդեն պետք է հրավիրած լիներ առաջին նիստը։ Բայց անհայտ պատճառներով այն ձգձգվում է։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը չի բացառում, որ պատճառը քաղաքական է։2020թ–ի պատերամից հետո հայկական կողմը 4 միջպետական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի` 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո ՀՀ սուվերեն տարածքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ և 2023թ–ի 2–օրյա պատերազմի ու Արցախի տեղահանության վերաբերյալ։Նա հիշեցնում է, որ 1 միջպետական գանգատ Հայաստանը ներկայացրել է ընդդեմ Թուրքիայի` 44-օրյա պատերազմի ընթացքում, որից հետո հայցը լրացվել է, գանգատն ամբողջացվել։ 2 գանգատ էլ ՄԻԵԴ–ում Ադրբեջանն ունի ՀՀ–ի դեմ։ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել են մեկական հայելային հայցեր, որոնք այս տարիների ընթացքում պարբերաբար լրացվել են նոր փաստերով։ Եվս 2 արբիտրաժային վեճ էլ ընդդեմ Հայաստանի Ադրբեջանը ներկայացրել է Հաագայի մշտական միջնորդ դատարան. մեկը` էներգետիկ ռեսուրսների և էլեկտրաէներգիայի արտադրության, մյուսը` ԼՂ–ում ու հարակից շրջաններում շրջակա միջավայրին ու կենսաբազմազանությանը, իբր, հասրած վնասի հարցով։ Հայաստանը ներկայացրել է իր հակափաստարկները։ Այս ատյանում վերջին լսումները ևս տեղի են ունեցել գարնանը, թեև սահմանված ժամանակացույցի համաձայն, գործերի քննությունը պետք է ավարտվի 2027 թվականին։ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի բողոքն Ապրիլյան պատերազմի գործով վճռի դեմ․ ԴրմեյանՄիջպետական հայցերին զուգահեռ Հայաստանից ՄԻԵԴ են ներկայացվել տասնյակ ու նույնիսկ հարյուրավոր անհատական գանգատներ` պատերազմական տարբեր հանցագործությունների, մարդու իրավունքների խախտման փաստերով` անհատ անձանց և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։Դրեմյանը հիշեցնում է, որ անհատական գանգատները ֆորմալ առումով քննվում են միջպետական հայցերից առանձին, բայց սովորաբար Եվրոպական դատարանը նախ լուծում է միջպետական գանգատը, ձևավորում է իր դիրքորոշումը կոնկրետ խնդրի վերաբերյալ, ապա դրանից հետո շատ արագ և կարճ ժամկետում անդրադառնում է անհատական գանգատներին։«Դրա համար, քանի դեռ կա միջպետական գանգատը, կարծում եմ, որ ՄԻԵԴ–ը սկզբից կանդրադառնա դրան, նոր դրանից հետո կանդրադառնա արդեն անհատական գանգատների քննությանը»,– ենթադրում է Դրմեյանը։Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության փաստաթղթում կա դրույթ` միջազգային ատյաններից «հայցերի փոխադարձ հետկանչի» կամ «ցանկացած այլ ձևով այդ վեճերը լուծելու մասին»։Իրավաբանի գնահատմամբ` այս փաստաթուղթն ընդունելով` Հայաստանը գնում է ամենավատ ճանապարհով, քանի որ հայցերի հետկանչի պարագայում կողմերը զրկվում են հատուցման իրավունքից, իրավունքների խախտման փաստերն էլ չեն արձանագրվում։Նրա համոզմամբ, եթե անգամ պայմանագիրը ստորագրվի, Հայաստանը պետք է ընտրի միջազգային դատարաններում գործող հաշտեցման ընթացակարգը։Մյուս կողմից, հայցերը հետ կանչելու տարբերակը, նրա գնահատմամբ, վնասելու է նաև անհատական հայցերի քննության ընթացքին։ Դրանք թեև միջպետական հայցերից առանձին են, բայց միջպետական հացերից հրաժարվելու դեպքում հայցի ժամկետի բացթողնման հարցեր կարող են առաջանալ։«Հազարավոր մարդիկ հավատացած են եղել, որ Հայաստանը իրենց իրավունքների պաշտպանության համար հայց է ներկայացրել, և իրենք գործողություններ չեն ձեռնարկել։ Լավ, մի քանի 100-ը ձեռնարկեցին, բայց հազարավոր մարդիկ ապավինել են միջպետական հայցին, և իրենք չեն ձեռնարկել։ Եվ սա ուղղակիորեն կարող է վնասել հենց այդ անձանց շահերին»,– ասում է մասնագետը։Հիշեցնենք` 2025թ–ի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաստաթղթում նշված է, որ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն միջազգային իրավական հարթակներում ներկայացված միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը։Ի՞նչ ակնկալիքներ կան ՄԻԵԴ-ից․ Արա Ղազարյանը՝ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատի մասին
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/0f/104642851_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f3f9d591d8e5dcfed31cd1cb5b6bca86.jpg.webp
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայաստան, ադրբեջան, հաագայի դատարան, լիպարիտ դրմեյան, արցախյան պատերազմ
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայաստան, ադրբեջան, հաագայի դատարան, լիպարիտ դրմեյան, արցախյան պատերազմ
Լիպարիտ Դրմեյանի գնահատմամբ` միջպետական հայցերը հետ կանչելու դրույթի տակ ստորագրելով` Հայաստանը գնում է ամենավատ ճանապարհով։ Այդ պարագայում կողմերը զրկվում են հատուցման իրավունքից, իրավունքների խախտման փաստերն էլ չեն արձանագրվում։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 44-օրյա պատերազմի վերաբերյալ 4 միջպետական գանգատներից մեկով արդեն պետք է հրավիրած լիներ առաջին նիստը։ Բայց անհայտ պատճառներով այն ձգձգվում է։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը չի բացառում, որ պատճառը քաղաքական է։
2020թ–ի պատերամից հետո հայկական կողմը 4 միջպետական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի` 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո ՀՀ սուվերեն տարածքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ և 2023թ–ի 2–օրյա պատերազմի ու Արցախի տեղահանության վերաբերյալ։
Նա հիշեցնում է, որ 1 միջպետական գանգատ Հայաստանը ներկայացրել է ընդդեմ Թուրքիայի` 44-օրյա պատերազմի ընթացքում, որից հետո հայցը լրացվել է, գանգատն ամբողջացվել։
2 գանգատ էլ ՄԻԵԴ–ում Ադրբեջանն ունի ՀՀ–ի դեմ։ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել են մեկական հայելային հայցեր, որոնք այս տարիների ընթացքում պարբերաբար լրացվել են նոր փաստերով։ Եվս 2 արբիտրաժային վեճ էլ ընդդեմ Հայաստանի Ադրբեջանը ներկայացրել է Հաագայի մշտական միջնորդ դատարան. մեկը` էներգետիկ ռեսուրսների և էլեկտրաէներգիայի արտադրության, մյուսը` ԼՂ–ում ու հարակից շրջաններում շրջակա միջավայրին ու կենսաբազմազանությանը, իբր, հասրած վնասի հարցով։ Հայաստանը ներկայացրել է իր հակափաստարկները։ Այս ատյանում վերջին լսումները ևս տեղի են ունեցել գարնանը, թեև սահմանված ժամանակացույցի համաձայն, գործերի քննությունը պետք է ավարտվի 2027 թվականին։
Դրեմյանը հիշեցնում է, որ անհատական գանգատները ֆորմալ առումով քննվում են միջպետական հայցերից առանձին, բայց սովորաբար Եվրոպական դատարանը նախ լուծում է միջպետական գանգատը, ձևավորում է իր դիրքորոշումը կոնկրետ խնդրի վերաբերյալ, ապա դրանից հետո շատ արագ և կարճ ժամկետում անդրադառնում է անհատական գանգատներին։
«Դրա համար, քանի դեռ կա միջպետական գանգատը, կարծում եմ, որ ՄԻԵԴ–ը սկզբից կանդրադառնա դրան, նոր դրանից հետո կանդրադառնա արդեն անհատական գանգատների քննությանը»,– ենթադրում է Դրմեյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության փաստաթղթում կա դրույթ` միջազգային ատյաններից «հայցերի փոխադարձ հետկանչի» կամ «ցանկացած այլ ձևով այդ վեճերը լուծելու մասին»։
Իրավաբանի գնահատմամբ` այս փաստաթուղթն ընդունելով` Հայաստանը գնում է ամենավատ ճանապարհով, քանի որ հայցերի հետկանչի պարագայում կողմերը զրկվում են հատուցման իրավունքից, իրավունքների խախտման փաստերն էլ չեն արձանագրվում։
Նրա համոզմամբ, եթե անգամ պայմանագիրը ստորագրվի, Հայաստանը պետք է ընտրի միջազգային դատարաններում գործող հաշտեցման ընթացակարգը։
«Երկու դատարանների կանոնակարգով տեքստում հստակ կարձանագրվեն և՛ խախտումները, և՛ հատուցման ծավալը, և այդ տեքստը պետք է հաստատվի դատարանի կողմից` որպես հաշտության համաձայնություն։ Սա առաջին հերթին կտա երաշխիք, որ հաշտության տեքստի հետևում կա դատարանի վճիռ և այդ վճիռը կատարելու մեխանիզմ։ Այսինքն` եթե կողմերից մեկը չկատարի այդ իրավական ակտը, մյուս կողմը կկարողանաս նրան իրավական ճանապարհով պարտավորեցնել։ Իսկ եթե գնում ենք «հետ քաշելու» ճանապարհով, փակվում ենք բոլոր դռները մեկընդմիշտ, և կողմերից որևէ մեկն այլևս չի կարողանալու մյուս դեմ նոր հայց ներկայացնել»,– պարզաբանում է Դրմեյանը` հավելելով, որ ՄԻԵԴ–ի պրակտիկայում եղել են երկու երկրների միջև հաշտության դեպքեր։
Մյուս կողմից, հայցերը հետ կանչելու տարբերակը, նրա գնահատմամբ, վնասելու է նաև անհատական հայցերի քննության ընթացքին։ Դրանք թեև միջպետական հայցերից առանձին են, բայց միջպետական հացերից հրաժարվելու դեպքում հայցի ժամկետի բացթողնման հարցեր կարող են առաջանալ։
«Հազարավոր մարդիկ հավատացած են եղել, որ Հայաստանը իրենց իրավունքների պաշտպանության համար հայց է ներկայացրել, և իրենք գործողություններ չեն ձեռնարկել։ Լավ, մի քանի 100-ը ձեռնարկեցին, բայց հազարավոր մարդիկ ապավինել են միջպետական հայցին, և իրենք չեն ձեռնարկել։ Եվ սա ուղղակիորեն կարող է վնասել հենց այդ անձանց շահերին»,– ասում է մասնագետը։
Փաստաթղթում նշված է, որ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն միջազգային իրավական հարթակներում ներկայացված միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը։