Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում

Հասարակություն

15.02.2026 | 11:47

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ փետրվարի 15-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Մուրացան փողոցի ջրամատակարարումը:

Փետրվարի 15-ին ժամը 11:30-17:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Արտամետ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment