Գորիսը ձյան շերտի տակ է․ տապալվել է անգամ հսկա ծառը (տեսանյութ)

Գորիսում տեղացած առատ ձյան հետևանքով անգամ հսկա ծառ է տապալվել, իսկ ձյան շերտի ծանրությունից վնասվել են ծառերի ճյուղերը։ Քաղաքի մի մասը հոսանքազրկվել է։

Աշխատանքներ են տարվում առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ։

Գորիսի բնակիչ Սյուզաննա Ղուլյանը MediaHub-ին փոխանցեց, որ տարվա այս ժամանակահատվածում քաղաքում այսքան առատ ձյուն չէր տեղացել։ «Առավոտյան արթնացա ու տեսա քաղաքը ձյան շերտի տակ։ Առհասարակ Գորիսը ջերմ քաղաք է, բայց այնքան ձյուն է տեղացել, որ նույնիսկ ծառեր են վնասվել։ Հիմա Գորիսում ցուրտ է, բայց արև է»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ ձյան տեղումների պատճառով Սյունիքի մարզի մի շարք ճանապարհներին երթևեկության սահմանափակումներ են գործում։ Կցորդիչով բեռնատարների համար փակ են «Զանգեր»-Սիսիան ճանապարհահատվածը, Լծեն–Տաթև և Կապան–Մեղրի ճանապարհները։

Տեսանյութը՝ մեր զրուցակցի։

 

Leave a comment