Թրամպը հերթական անգամ հայտարարել է Իրանի դեմ պատերազմում «հաղթելու» մասին․ մանրամասներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին հարցազրույցներում և հայտարարություններում կրկին անդրադարձել է Իրանի դեմ մղված ռազմական գործողություններին՝ հերթական անգամ շեշտելով, թե Վաշինգտոնը հաղթանակ է տարել այս պատերազմում։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքներին, Թրամփը խոստովանել է, որ Իրանի դեմ պատերազմն ու դրա հետևանքով նավթի գների աճը զգալիորեն ազդել են հանրապետականների դիրքերի վրա՝ հանգեցնելով ընտրություններում դեմոկրատների հաջողությանը:

Չնայած այս ամենին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մարտական գործողությունների լայնածավալ վերսկսումը «ծայրաստիճան անհավանական է», քանի որ իրանական կողմը ֆինանսապես և ռազմական տեսանկյունից խիստ տուժել է, սակայն Վաշինգտոնը շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին և պատրաստ է ցանկացած պահի կոշտ քայլերի, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment