Գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ ՆԳՆ-ն հայտնում է. «Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը
     Փետրվարի 15-ից գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը, որը մեկտեղում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը՝ ապահովելով միաժամանակյա արձագանք։
     Այսուհետ քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և արդյունավետ կլինի»:

Leave a comment