Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր ձեռնարկությունում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի Իզմիր քաղաքի մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի։ Այս մասին հայտնում է «Star» թերթը՝ վկայակոչելով նահանգային իշխանություններին:

«Ցավոք, զոհերի թիվը հասել է 6-ի», – ասվում է հրապարակման մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իզմիր նահանգի Ալիագա շրջանում գտնվող «Habaş» մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել: «A Haber» հեռուստաալիքը, վկայակոչելով նահանգապետարանին, հայտնել էր 3 զոհի և 14 վիրավորի մասին, ևս 10 մարդ մնացել է փլատակներում:

Leave a comment