Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելվել է Ռուսաստան. 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

«168 ժամ»-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ երեկ Երևան-Մոսկվա չվերթով Մոսկվա էր մեկնել գործարար Սամվել Ալեքսանյանը։ Նույն ինքնաթիռում է եղել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, որը մեկնել էր մասնակցելու Մոսկվայում մեկնարկած՝ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։

Մինչ պաշտոնական պատվիրակությանը Մոսկվայում դիմավորել են և ուղեկցել միջոցառմանը մասնակցելու, ռուս սահմանապահները Սամվել Ալեքսանյանին շուրջ 6 ժամ պահել են օդանավակայանում, ստուգումներ անցկացրել, ապա արգելել նրա մուտքը Ռուսաստան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment