Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան

Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան (տեսանյութ)

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի բացառել ռուսական գազի թանկացումը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը Ռուսաստանից ստացված նամակին պատշաճ պատասխանել է:

«Մենք նամակին պատշաճ պատասխանել ենք։ Այո, այդ նամակով չի բացառվում՝ գազի գնի թանկացման հնարավորությունը։ Թույլ տվեք մեր պատասխանի մանրամասները չասեմ», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Խուդաթյանը։

Leave a comment