https://arm.sputniknews.ru/20261109/hhn-arden-pataskhanel-e-rdi-gazi-gni-het-kapvats-namakin-tke-nakharar-109126103.html
ՀՀ–ն արդեն պատասխանել է ՌԴ–ի` գազի գնի հետ կապված նամակին. ՏԿԵ նախարար
ՀՀ–ն արդեն պատասխանել է ՌԴ–ի` գազի գնի հետ կապված նամակին. ՏԿԵ նախարար
Sputnik Արմենիա
ԱԺ–ում տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ… 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T16:48+0400
2026-11-09T16:48+0400
2026-11-09T16:48+0400
գազ
հեղուկ գազ
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
նամակ
դավիթ խուդաթյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/0b/103370160_0:133:2560:1573_1920x0_80_0_0_ffce341065d5b129d9383630de75c84c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ժամանակին պատասխանել է գազի գնի վերաբերյալ ռուսական կողմի նամակին։ Այս մասին ԱԺ–ում լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։Մայիսի վերջին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որում ասվում էր էներգակիրների և հում ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին 2013թ.դեկտեմբերի 2-ի միջկառավարական համաձայնագիրը վերանայելու մտադրության մասին, եթե Երևանը շարունակի անդամակցել Եվրամիությանը:«Մենք սահմանված կարգով պատասխանել ենք։ Բովանդակության մանրամասները թույլ տվեք չբարձրաձայնել. չեմ ցանկանում մեր գործընկերների հետ նամակագրությունը բարձրաձայնել։ Այս պահին ՀՀ քաղաքացիները գազը ստանում են նույն գնով, ինչ ստացել են հունիսին։ Պատասխանը, կարծում եմ, բավականաչափ վստահություն ներշնչեց»,– ասաց Խուդաթյանը։Նշենք, որ ԱԺ–ում տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/0b/103370160_143:0:2418:1706_1920x0_80_0_0_b25c05e81f4a870d021b4189fcc886e5.jpg.webp
գազ, հեղուկ գազ, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, նամակ, դավիթ խուդաթյան
գազ, հեղուկ գազ, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, նամակ, դավիթ խուդաթյան
ԱԺ–ում տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ժամանակին պատասխանել է գազի գնի վերաբերյալ ռուսական կողմի նամակին։ Այս մասին ԱԺ–ում լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Մայիսի վերջին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որում ասվում էր էներգակիրների և հում ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին 2013թ.դեկտեմբերի 2-ի միջկառավարական համաձայնագիրը վերանայելու մտադրության մասին, եթե Երևանը շարունակի անդամակցել Եվրամիությանը:
«Մենք սահմանված կարգով պատասխանել ենք։ Բովանդակության մանրամասները թույլ տվեք չբարձրաձայնել. չեմ ցանկանում մեր գործընկերների հետ նամակագրությունը բարձրաձայնել։ Այս պահին ՀՀ քաղաքացիները գազը ստանում են նույն գնով, ինչ ստացել են հունիսին։ Պատասխանը, կարծում եմ, բավականաչափ վստահություն ներշնչեց»,– ասաց Խուդաթյանը։
Նշենք, որ ԱԺ–ում տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։