Մեսուտ Օզիլն ընդգրկվել է «Միրոտվորեց»-ի տվյալների բազայում

2014 թվականի աշխարհի չեմպիոն, Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսուտ Օզիլն ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» (բառ․՝ Խաղաղարար) կայքի տվյալների բազայում։

Իր պրոֆեսինոլ կարիերայի ընթացքում Օզիլը հանդես է եկել «Ռեալ Մադրիդ»-ում, «Արսենալ»-ում, «Ֆեներբահչե»-ում, «Շալկե 04»-ում, «Վերդեր Բրեմեն»-ում։

Օզիլին մեղադրում են Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանը» աջակցելու մեջ։ Սա բխում է նրա արած հայտարարությունից, որում նա կոչ էր արել ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին հրաժարվել երկակի ստանդարտներից՝ համեմատելով ռուսական ազգային և ակումբային թիմերի որակազրկումը նշված կազմակերպությունների անգործության հետ՝ կապված Իսրայելը ներկայացնող թիմերի հետ։

Leave a comment