Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում` նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։ Վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 9-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։
Նոյեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
Երևանում նոյեմբերի 9-ի գիշերային ժամերին նույնպես սպասվում են տեղումներ, որոնք քաղաքի բարձրադիր հատվածներում կլինեն թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, ինչպես նաև նոյեմբերի 10-13-ը մայրաքաղաքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի լույս 10-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է մինչև -5 աստիճան ցուրտ, նոյեմբերի 10-ի ցերեկը՝ +6․․․+8 աստիճան: