Երևանում ավելի շատ մարզերից են մուտք գործում. Ավինյան

Երևանում ավելի շատ մարզերից են մուտք գործում. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում շարժունակության աճ կա, ինչը նշանակում է, որ ավտոբուսներից, մեքենաներից, մետրոյից օգտվողների քանակն է ավելացել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

«Ամենայն հավանականությամբ, բնակչության քանակն է ավելացել, նաև մարզերից են ավելի շատ մուտք գործում Երևան»,-նշեց Ավինյանը և հավելեց, որ այժմ պարբերաբար ավելացնում են մետրոյի վագոնները: 

«Երևանի քաղաքապետարանը կառավարությունից ունի մետրոյի արդիականացման ծրագրի վերջնական հաստատում, որը մետրոյի բոլոր վագոնների և ընդհանուր ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր է։ Չի եղել տարի, որ վագոն չավելացնենք»,- ասաց քաղաքապետը: 

 

Leave a comment