Սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է իր նախկին ակումբ «Կրասնոդարին»:
Հայաստանի ազգային հավաքականի ավագը ներկա է եղել «Կրասնոդար» – ԲԿՄԱ (4:2) Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպմանը: Երկրպագուները ջերմորեն են ողջունել հայ ֆուտբոլիստին և վանկարկել նրա անունը։
Սպերցյանը եղել է նաև «Կրասնոդարի» հանդերձարանում ու հանդիպել նախկին ակումբակիցներին:
Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» ակադեմիայի սան Էդուարդ Սպերցյանն այս տարվա ամռանն է ռուսական ակումբից տեղափոխվել «Ալ Ահլի»։ Վնասվածքի պատճառով 26-ամյա կիսապաշտպանը չի մասնակցում Հայաստանի հավաքականի՝ այս օրերին Երևանում ընթացող հավաքին:
Դավիթ Եղիազարյան