ՄԻՊ-ը կարող է այցելել Բաքվի հայ գերիներին, սակայն կասկածում է այցի արդյունավետությանը

https://arm.sputniknews.ru/20261109/mip-y-karvogh-e-ajcelel-baqvi-haj-gerinerin-sakajn-kaskatsum-e-ajci-ardjunavetutjany-109114957.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/02/100537967_100:0:1433:1000_1920x0_80_0_0_f4a6ec70f82c4385b9c1f1e678271487.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ միպ, անահիտ մանասյան, բաքու, հայ գերիներ, անհետ կորածներ, գերի

հհ միպ, անահիտ մանասյան, բաքու, հայ գերիներ, անհետ կորածներ, գերի

Բաժանորդագրվել

Մանասյանի խոսքով` Բաքվում պահվող գերիների միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար ՄԻՊ–ին ցանկանում են զրկել համապատասխան կարգավիճակից։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը անհնարին չի համարում Բաքու մեկնելն և այնտեղ պահվող հայ գերիներին այցելելու հնարավորությունը, սակայն կասկածի տակ է դնում նման այցի արդյունավետությունը։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում 20 տարվա ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով հայտնել էր, որ զրուցել է Ադրբեջանի օմբուդսման Սաբինա Ալիևայի հետ, որն ասել է` Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է նրա՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել այցի կազմակերպմանը։ Ռուբեն Վարդանյանն ուղերձով դիմել էր Մանասյանին` խնդրելով դիտարկել նրա, իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և մյուս հայ բանտարկյալների հարազատների այցը Բաքու։ Ավելի ուշ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարեց, որ Բաքու այցելելու պաշտոնական առաջարկ չի ստացել։ Միաժամանակ նաև հայտնեց, որ ՀՀ ՄԻՊ–ը պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականություն։

«Ես չեմ խոսել իմ որևէ տեղ մեկնելու անհնարինության մասին, սակայն ասել եմ, որ ինչ-որ բան անելը պետք է կոնկրետ նպատակ ունենա, օգտակար գործունեության գործակից ու պետք է արդյունավետ լինի»,– նշեց Մանասյանը։

Նրա խոսքով՝ ՄԻՊ-ը միայն Հայաստանում ունի մարդու իրավունքների խախտումների վերացման ուղղությամբ համապատասխան լիազորություններ, մինչդեռ այլ պետության քրեակատարողական հիմնարկ այցելելիս չի կարող պահանջել բացահայտել կամ վերացնել արձանագրված խնդիրները։

«Այս պայմաններում, բնականաբար, չեմ կարծում, որ սա ռացիոնալ տրամաբանություն ունի»,– ասաց Մանասյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցը բարձրացնում է միջազգային բոլոր հարթակներում, որոնց մասնակցում է։

Մանասյանի խոսքով՝ հենց այդ գործունեության համատեքստում որոշ արտաքին դերակատարներ փորձում են հասնել նրան, որ Հայաստանը որոշ միջազգային հարթակներում, օրինակ` ՄԱԿ–ում, զրկվի համապատասխան կարգավիճակից։

«Եթե զրկվում ես կարգավիճակից, ապա չունես նման բարձ ամբիոններից այդ վստահելի խոսք ներկայացնելու հնարավորություն»,– շարունակեց Մանասյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի միջազգային ամենաբարձր՝ «A» կարգավիճակ, որը շնորհվում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի (GANHRI) կողմից։ Այն հաստատում է կառույցի համապատասխանությունը ՄԱԿ-ի «Փարիզյան սկզբունքներին» և հնարավորություն տալիս անկախ զեկույցներով ու ելույթներով հանդես գալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, ինչպես նաև մասնակցել միջազգային իրավապաշտպան գործընթացներին։

Leave a comment