ՔՊ-ն որոշել է պահպանել թաղման նպաստները․ հանրային արձագանքը լավը չէր

Բաժանորդագրվել

Նախատեսվում էր, որ հունվարի 1-ից թաղման նպաստը տրվելու է միայն անապահովության գնահատական ունեցող ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Թաղման նպաստների վճարման կարգը չի փոխվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ աշխատանքի ու բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ հետևել են հանրային արձագանքին, նախորդ շաբաթ էլ ԱԺ-ում հանդիպում-քննարկում ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Որոշվել է թաղման նպաստների կարգի վերանայման նախագիծը խորհրդարան չտանել։

«Այն բոլոր քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով կստանային այդ նպաստը, կշարունակեն ստանալ»,- նշեց Թորոսյանը։

Հիշեցնենք՝ առաջարկվում էր փոխել թաղման նպաստի տրամադրման կարգը։ Մասնավորապես, 2027 թվականից հունվարի 1-ից նախատեսվում էր 200 հազար դրամ թաղման նպաստ վճարել միայն անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան դեպքում։ Ըստ նախագծի` փոփոխությունների արդյունքում թաղման նպաստ ստացողների թիվը կարող էր տարեկան ավելի քան 21 հազարից նվազել մինչև 300-400-ի։

Leave a comment