Բաց վիճակում աշխատող մանրէասպան (մանրէազերծող) լամպի առկայությունը սենյակում վտանգավոր է աչքերի համար․ ասել է աչքաբան Վասիլի Իվասկովն RT-ին տված հարցազրույցում զգուշացրել է, որ
Իվասկովը բացատրել է, որ ճառագայթման ազդեցության ներքո մարդը ոչինչ չի զգում։ Հետևանքներն ի հայտ են գալիս ավելի ուշ. եղջերաթաղանթի վնասված բջիջները սկսում են պոկվել, աչքերը սկսում են արցունքոտվել և կարմրել, իսկ լույսին նայելը ցավոտ է դառնում։ Կարող են կարմրել նաև կոպերը և դեմքի մաշկը։
Մասնագետը նշել է, որ մանրէասպան լամպերից ստացված այրվածքները սովորաբար մակերեսային են լինում և ապաքինվում են մի քանի օրվա ընթացքում, սակայն չարժե թերագնահատել ռիսկերը կամ փորձել ինքնուրույն բուժվել՝ հիմնվելով ենթադրությունների վրա։ Եթե ցավը սուր է, տեսողությունը նկատելիորեն վատացել է, կամ բարելավման որևէ նշան չկա, ապա պետք է անհապաղ դիմել աչքաբանի։
Նման այրվածքներից խուսափելու համար Իվասկովը խորհուրդ է տվել միացնել բաց մանրէասպան լամպը միայն այն դեպքում, երբ սենյակում ոչ ոք չկա։ Որպես այլընտրանք՝ կարելի է օգտագործել օդի փակ շրջանառության սարքեր (ռեցիրկուլյատորներ), որոնցում լամպը տեղադրված է պաշտպանիչ պատյանի ներսում։