Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է Փարիզում կայացած «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը։

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը երկու սեթում հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնին՝ 7:6 (7:5), 7:5։ Մրցախաղը տևել է 1 ժամ 56 րոպե։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող 23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսը: Նա Փարիզի «Մասթերսում» հաղթել է առաջին անգամ:



Դավիթ Եղիազարյան

Leave a comment