Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Իրանի փոխնախագահը նաև ՀՀ- ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահն է: Նա Երևան է ժամանել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակներում։
Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նախորդ՝ 18-րդ նիստն անցկացվել է Թեհրանում՝ 2024 թվականի փետրվարի 14-15-ին։