«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է». Տիգրան Աբրահամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ» է, որովհետև տարբեր առիթներով և անառիթ խոսում է Արցախի հարցի արդարացի լուծումների և արցախցիների իրավունքների վերականգնման մասին։
     Փաշինյանական իշխանությունը հետևողականորեն իրացնում է իրեն առաջադրված ադրբեջանական պայմանները՝ որպես բարի կամքի դրսևորում «ընծաներ» մատուցելով։
     Ռեժիմը ներսում ներքաղաքական խնդիրներ է լուծում, իսկ դրսում՝ Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավը հագեցնում»:

Leave a comment