Երևանում պատրաստվում են տեղադրել գլխավոր տոնածառը

https://arm.sputniknews.ru/20261108/erevanum-patrastvum-en-teghadrel–glkhavvor-tvonatsary-109079754.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/08/109077806_136:0:771:476_1920x0_80_0_0_188ecea8337b9ec4ffe6565c5a49990e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տոնածառ, հանրապետության հրապարակ, երևան, երևանի քաղաքապետարան, տեսանյութեր, տեսանյութ, видео

տոնածառ, հանրապետության հրապարակ, երևան, երևանի քաղաքապետարան, տեսանյութեր, տեսանյութ, видео

Երևանում նախապատրաստվում են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներին։ Sputnik Արմենիայի տեսախցիկը ֆիքսել է հրապարակի կենտրոնական հատվածում տեղադրված մետաղական կոնստրուկցիաները։

Նշենք, որ 2025 թվականին տոնածառը սկսել էին հավաքել հոկտեմբերի 30-ին։ 2024 թվականին աշխատանքները սկսվել էին նոյեմբերի 5-ին, իսկ 2023 թվականին ՝ նոյեմբերի 13-ին։

Ամեն տարի տեղադրման աշխատանքներն իրականացնում է քաղաքապետարանին ենթակա կոմունալ ընկերությունը, քանի որ կառույցի հավաքումը պահանջում է հատուկ հմտություններ և տեխնիկա:

Քաղաքի ձևավորման և տոնածառի տեղադրման ամբողջական գործընթացը տևում է մոտավորապես 45 օր:

Հիշեցնենք, որ ներկայիս տոնածառը բերվել է Ռուսաստանից 2018 թվականին։ Անցած տարի ճյուղերն ու լուսավորությունը ամբողջությամբ փոխարինվել էին։ Այդ աշխատանքների համար քաղաքային իշխանությունները ծախսել էր մոտ 50 մլն դրամ։

Leave a comment