Իրանը հետևում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության գործողություններին, անօդաչուների արձակման վայրերին. ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ անընդհատ հետևում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության «Task Force Scorpion Strike» ստորաբաժանման գործողություններին և անօդաչուների արձակման վայրերին ու պատրաստ է պատասխանել Իրանի դեմ ցանկացած նոր ագրեսիվ գործողության։

Ինչպես հայտնում է Mehr-ը, ԻՀՊԿ-ի տվյալներով, իրանական հետախուզական ծառայությունները հետևում են ստորաբաժանման գործողություններին, որը ստեղծվել և տեղակայվել է Արևմտյան Ասիայում՝ մեծ թվով միանգամյա օգտագործման LUCAS հարվածային անօդաչուներ կիրառելու համար։

Այս էժան ամերիկյան անօդաչուները ստեղծվել են իրանական Shahed-136-ների օրինակով։ ԱՄՆ-ն ակնկալում է դրանց զանգվածային կիրառման հաշվին ընդլայնել անօդաչուներով հարվածներ հասցնելու հնարավորությունները և մեծացնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի ծանրաբեռնվածությունը։

 

Leave a comment