Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել

Ճապոնիայում կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել, հայտնում է Fuji Television Network-ը։

«Նոյեմբերի 8-ին՝ գիշերվա ժամը 01:04-ին, 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սիձուոկա պրեֆեկտուրայում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 41 կիլոմետր խորության վրա»,-ասվում է հաղորդագրությունում:

Ըստ հեռարձակողի՝ Այչի պրեֆեկտուրայում առնվազն 22 մարդ է տուժել։ Նրանցից 12-ը վնասվածքներ են ստացել վայր ընկնելու հետևանքով:

Երկրաշարժից հետո գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է՝ անվտանգության ստուգումներ իրականացնելու նպատակով։ Այժմ երթևեկությունը վերականգնվել է, թեև որոշակի ուշացումներ դեռևս առկա են։

Կառավարությունը ներկայումս գնահատում է երկրաշարժի հետևանքների ամբողջական ծավալը։

Leave a comment