ԱՀԿ-ն զգուշացնում է. COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի

Բաժանորդագրվել

Կազմակերպությունում նշել են, որ միայն ախտանշանների հիման վրա անհնար է հստակ որոշել, թե կոնկրետ որ շնչառական վիրուսն է հարուցել վարակը:

​ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. COVID-19-ի PJ.2.1 նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել մրսածության կամ գրիպի, հարկավոր է թեստավորում անցկացնել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից.

​«COVID-19-ի, գրիպի և այլ շնչառական վարակների ախտանշանները կարող են համընկնել։ Հետևաբար, միայն ախտանշանների հիման վրա անհնար է վստահաբար որոշել, թե կոնկրետ որ շնչառական վիրուսն է առաջացրել վարակը», -գործակալությանը ասել են ԱՀԿ-ում։

Կազմակերպությունում նաև նշել են, որ այն դեպքերում, երբ հիվանդության պատճառի պարզումը կարող է ազդել բուժման մարտավարության կամ հանրային առողջապահության ոլորտում որոշումների կայացման վրա, կարող է թեստավորման անհրաժեշտություն առաջանալ։​

Ավելի վաղ ԱՀԿ-ի ռուսաստանյան գրասենյակից գործակալությանը հայտնել էին, որ աշխարհում կորոնավիրուսի նոր՝ PJ.2.1 շտամի տարածման ռիսկը մեծանում է:

Leave a comment