Խոր վշտով տեղեկացնում ենք, որ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժուռնալիստների միության խորհրդի անդամ, հեռուստառադիոհաղորդավար, դերասան Զառա Արամյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ հունվարի 20-ին, ժամը՝ 17:00-ից: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ նույն վայրից:
«Իմ ամենա լուսավոր, ժպտերեսիկ ու ծիծաղկոտ…արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ թե էլ ինչ եմ անելու, ոնց…միշտ զգալու եմ կարիքդ… Մորս` Զառա Արամյանի, այդքան մեծ սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս, այսօր կանգնեց…», – գրել է դուստրը՝ Էլեն Գասպարյանը:
«Իրավունք» թերթը խորին ցավակցություն է հայտնում Զառա Արամյանի ամուսնուն, զավակներին, հարազատներին եւ ողջ հայ հանրությանը։
Հոգին՝ լույս։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝