Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար

Բաժանորդագրվել

Ուկրաինայի օմբուդսմանը մեկնաբանել է նախագահի գրասենյակի ղեկավարի կողմից ռուսաց լեզվի օգտագործումը Պետրոպավլովյան Բորշչագովկայում տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների ժամանակ, որտեղ մարդկանց խոշտանգել են:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը* ստիպված կլինի տուգանք վճարել Կիևի մերձակայքում խոշտանգումների վայրում բախումների ժամանակ մարդկանց հետ շփվելիս ռուսերեն խոսելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի լեզվի օմբուդսման Ելենա Իվանովսկայան:

«Ռուսերեն խոսելն այսօր իսկական սխրանք է». Մարգարիտա Սիմոնյան

Նրա խոսքով՝ Բուդանովն ընդունել է խախտման փաստը և խոստացել տուգանք վճարել օրենսդրությանը համապատասխան

«Մեզանից յուրաքանչյուրը սթրեսային, կենցաղային կամ էքստրեմալ պայմաններում կարող է վրիպել, բայց հասարակության հասունությունը չափվում է դա ճանաչելու և պատասխանատվություն կրելու կարողությամբ», – ընդգծել է նա:

Նոյեմբերի 2-ին Զելենսկու գրասենյակի ղեկավարը գնացել է Պետրոպավլովյան Բորշչագովկայի տան մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել նկուղում պահվող զինծառայողների պատճառով։ Ցուցարարները, ԶԼՄ-ների աշխատակիցները, 14-ամյա պատանին և ինքը՝ Կիրիլ Բուդանովը, այնտեղ խոսել են ռուսերեն։

*Ռուսաստանում ընդգրկված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում։

Leave a comment