Իրանը վերացրել է հրթիռների հեռահարության սահմանափակումը

Իրանը վերացրել է իր հրթիռների հեռահարության սահմանափակումը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Հոսեյն Մոհեբին։

«Իրանը հրթիռների հեռահարության սահմանափակումները վերացրել է։ Մենք գործնականում ի ցույց կդնենք  սպառնալիքներին արձագանքելու մեր կարողությունները, իսկ պատերազմում ունակ ենք հարվածել հակառակորդին այնտեղ, որտեղ նա դա չի սպասում»,- ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։

Leave a comment