«ՀՀ արդարադատությունն ու ժողովրդավարությունը հերթական մահացու հարվածն են ստացել». Թաթուլ Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագևող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ ամբողջ օրը Հայաստանի ճանապարհներին էի և չեմ հասցրել անգամ մեկ տող գրել, արխիվային մեկ փաստաթուղթ կարդալ, ֆեյսբուքում նյութ տեղադրել: Երեկոյան այնքան էի հոգնել, որ անգամ չկարողացա դիտել Ինտեր-Յուվենտուս դերբին: Լավ է, որ Մխիթարյան ու Ինտերը հաղթեցին:
     Երեկ Հայաստանում երկու նշանակալի դեպք է տեղի ունեցել:
     Հայաստանի արդարադատությունն ու ժողովրդավարությունը հերթական մահացու հարվածն են ստացել: Խնդրում եմ այստեղ հիբրիդային պատերազմի կամ կաթողիկոսի ով լինելու մասին հեքիաթներ չպատմեք: Անձամբ լրագրության, հետևաբար՝ անուղղակի քաղաքականության մեջ եմ Հայաստանի անկախության առաջին օրերից և գիտեմ ինչ է ընտրակեղծարարություն, քաղաքական բռնաճնշում, Հոկտեմբերի 27, Մարտի 1 և այլն:
     Երեկ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը վերջնականապես դարձավ իշխանությունների կցորդ: Եթե չկա անգամ գրավոր հայտարարություն քաղհասարակության կողմից այն մասին, որ Հայաստանում արդարադատությունը չի կարող այսպես շնաբար՝ ցինիկաբար ոտնահարվել, ապա ուրեմն մենք չունենք քաղաքացիական հասարակություն:
     Հայաստանն արժանի էր ավելի լավ իշխանության, ավելի լավ ընդդիմության և ավելի լավ քաղհասարակության: Բայց ունենք այն, ինչ ունենք:
     Բոլորիդ մաղթում եմ լավ կիրակի և լավ հանգստյան օր»:

Leave a comment