https://arm.sputniknews.ru/20261107/sti-gagatnaketn-e-bagrat-esajany-petakan-partqi-ev-bzhshkakan-apahvovagrutjan–kapi-masin-109034187.html
Ստի գագաթնակետն է. Բագրատ Եսայանը` պետական պարտքի և բժշկական ապահովագրության կապի մասին
Ստի գագաթնակետն է. Բագրատ Եսայանը` պետական պարտքի և բժշկական ապահովագրության կապի մասին
Sputnik Արմենիա
ՀՅԴ անդամն անդրադարձել է նաև պետական պարտքի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին և այլ ծախսերին՝ կասկածի տակ դնելով դրանց արդյունավետությունը։ 07.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-07T17:58+0400
2026-11-07T17:58+0400
2026-11-07T17:58+0400
աբովյան time
պետական պարտք
հայաստան
բագրատ եսայան
առողջության ապահովագրություն
ճանապարհ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/109029614_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b04f928320326ebb944022f5ed615c06.jpg.webp
Վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 8 միլիարդ դոլարով՝ այն դեպքում, երբ անկախության նախորդ 27 տարիներին այն կազմում էր 6.5 միլիարդ դոլար: Այս մասին Աբովյան Time-ի եթերում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է 14 մլրդ 470.9 մլն դրամով. վիճակագրական կոմիտեՆրա խոսքով՝ պարտքի սպասարկման տոկոսավճարներն արդեն գերազանցում են 1 միլիարդ դոլարը, ինչը փաստացի վճարվում է քաղաքացիների հարկերից։Եսայանն անդրադարձավ նաև պետական պարտքի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին և այլ ծախսերին՝ կասկածի տակ դնելով դրանց արդյունավետությունը։«Այդ վերցրած 8 միլիարդ պարտքը գնում է ասֆալտ անելուն, որը նրանք գրում են այսօրվա վարչախմբի «պլյուսների» սյունակում։ Գնում է նաև պարգևավճարներին այդ 8 միլիարդը»,– ասաց Եսայանը։Նա որպես հակադրություն հիշատակեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նվիրաբերած 220 միլիոն դոլարը՝ նշելով, որ այդ միջոցներով Հայաստանում իրականացվել են ճանապարհաշինական և մշակութային բազմաթիվ ծրագրեր։Պետական պարտքը խոստանում է շարունակական գնաճ և հարկերի բարձրացում. Նաիրի Սարգսյան«Հիշո՞ւմ եք` Քըրք Քըրքորյանը ընդամենը 220 միլիոն դոլար նվիրաբերեց Հայաստանի Հանրապետությանը` մայրուղիներ կառուցվեցին, մշակութային օբյեկտներ վերանորոգվեցին տասնյակներով։ Այսինքն՝ աննախադեպ ծրագրեր իրականացվեցին ընդամենը 220 միլիոն դոլարով»,–ասաց ՀՅԴ անդամը։Նա նաև հավելեց, որ այն ժամանակ այդ ծրագրերը քննադատում էին հենց այսօրվա իշխանության ներկայացուցիչները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/109029614_386:0:1826:1080_1920x0_80_0_0_00431288646322099bc22b5f2a221b4c.jpg.webp
պետական պարտք, հայաստան, բագրատ եսայան, առողջության ապահովագրություն, ճանապարհ, видео
պետական պարտք, հայաստան, բագրատ եսայան, առողջության ապահովագրություն, ճանապարհ, видео
ՀՅԴ անդամն անդրադարձել է նաև պետական պարտքի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին և այլ ծախսերին՝ կասկածի տակ դնելով դրանց արդյունավետությունը։
Վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 8 միլիարդ դոլարով՝ այն դեպքում, երբ անկախության նախորդ 27 տարիներին այն կազմում էր 6.5 միլիարդ դոլար: Այս մասին Աբովյան Time-ի եթերում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:
Նրա խոսքով՝ պարտքի սպասարկման տոկոսավճարներն արդեն գերազանցում են 1 միլիարդ դոլարը, ինչը փաստացի վճարվում է քաղաքացիների հարկերից։
«Այսինքն՝ երբ դու պարտք ես վերցնում, և այդ պարտքը ծանրանում է քո ամբողջ ժողովրդի վրա, հետո ասում ես՝ ես պետական ապահովագրություն եմ մտցնում, դա ստի գագաթնակետն է։ Հայաստանի ազգաբնակչությունը 1 միլիարդ դոլար փաստացի վճարում է այդ բժշկական ապահովագրության համար։ Ուրեմն, արդյոք սա անվճար բժշկական ծառայություն է։ Իհա՛րկե ոչ։ Իրենք այլ ձևով վճարում են այդ ծառայության համար»,– նշեց նա։
Եսայանն անդրադարձավ նաև պետական պարտքի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին և այլ ծախսերին՝ կասկածի տակ դնելով դրանց արդյունավետությունը։
«Այդ վերցրած 8 միլիարդ պարտքը գնում է ասֆալտ անելուն, որը նրանք գրում են այսօրվա վարչախմբի «պլյուսների» սյունակում։ Գնում է նաև պարգևավճարներին այդ 8 միլիարդը»,– ասաց Եսայանը։
Նա որպես հակադրություն հիշատակեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նվիրաբերած 220 միլիոն դոլարը՝ նշելով, որ այդ միջոցներով Հայաստանում իրականացվել են ճանապարհաշինական և մշակութային բազմաթիվ ծրագրեր։
«Հիշո՞ւմ եք` Քըրք Քըրքորյանը ընդամենը 220 միլիոն դոլար նվիրաբերեց Հայաստանի Հանրապետությանը` մայրուղիներ կառուցվեցին, մշակութային օբյեկտներ վերանորոգվեցին տասնյակներով։ Այսինքն՝ աննախադեպ ծրագրեր իրականացվեցին ընդամենը 220 միլիոն դոլարով»,–ասաց ՀՅԴ անդամը։
Նա նաև հավելեց, որ այն ժամանակ այդ ծրագրերը քննադատում էին հենց այսօրվա իշխանության ներկայացուցիչները։