https://arm.sputniknews.ru/20261107/dprvocnerum-meknarkel-e-kamavvor-atestavvorumy-hajt-e-nerkajacrel-10-hazar-mankavarzh-109056587.html
Դպրոցներում մեկնարկել է կամավոր ատեստավորումը. հայտ է ներկայացրել 10 հազար մանկավարժ
Դպրոցներում մեկնարկել է կամավոր ատեստավորումը. հայտ է ներկայացրել 10 հազար մանկավարժ
Sputnik Արմենիա
Ատեստավորման արդյունքների մասին ուսուցիչներն իրազեկվում են քննության ավարտից անմիջապես հետո. բողոքարկում կարելի է ներկայացնել 24 ժամվա ընթացքում: 07.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-07T15:45+0400
2026-11-07T15:45+0400
2026-11-07T15:45+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ուսուցիչ
ատեստավորում
փոխնախարար
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/07/109055896_0:83:1600:983_1920x0_80_0_0_1cabad716099ab75b8e6d46a623dbae9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Այսօր մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որին հայտ են ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժներ։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է կամավոր ատեստավորման ընթացքին։«Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել են 60 քննական կենտրոններ, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել գերարագ ինտերնետային կապով: Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 7-22-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին»,–հայտնում է նախարարությունը։Այս տարվա ստեստավորման առաջին քննությունը հանձնում են «Աշխարհագրություն» և «Պատմություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները:Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են էլեկտրոնային ձևաչափով։Համաձայն ընթացակարգի՝ արդյունքների մասին ուսուցիչներն իրազեկվում են քննության ավարտից անմիջապես հետո։ Բողոքարկում կարելի է ներկայացնել 24 ժամվա ընթացքում:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/07/109055896_90:0:1511:1066_1920x0_80_0_0_5b9a64f55e6dda966b239bf8f0fa35a9.jpg.webp
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ուսուցիչ, ատեստավորում, փոխնախարար
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ուսուցիչ, ատեստավորում, փոխնախարար
Ատեստավորման արդյունքների մասին ուսուցիչներն իրազեկվում են քննության ավարտից անմիջապես հետո. բողոքարկում կարելի է ներկայացնել 24 ժամվա ընթացքում:
Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է կամավոր ատեստավորման ընթացքին։
«Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել են 60 քննական կենտրոններ, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել գերարագ ինտերնետային կապով: Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 7-22-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին»,–հայտնում է նախարարությունը։
Այս տարվա ստեստավորման առաջին քննությունը հանձնում են «Աշխարհագրություն» և «Պատմություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները:
Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են էլեկտրոնային ձևաչափով։
Համաձայն ընթացակարգի՝ արդյունքների մասին ուսուցիչներն իրազեկվում են քննության ավարտից անմիջապես հետո։ Բողոքարկում կարելի է ներկայացնել 24 ժամվա ընթացքում: