Ծեծել են Գևորգ Էմին-Տերյանին – 07.11.2026, Sputnik Արմենիա

Բաժանորդագրվել

Գևորգ Էմին-Տերյանին պատճառել են մարմնական վնասվածքներ:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Այսօր ծեծել են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանին, գրում է Oragir.News–ը։

«Մաշտոցի պողոտայում «10 EA 055» համարանիշերով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կտրել է Գևորգ Էմին-Տերյանի ավտոմեքենայի ճանապարհը, ու ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո «Lexus»-ի ուղևորները՝ 3 հոգի, ծեծկռտուք են հրահրել, հարձակվել են Գևորգ Էմին-Տերյանի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել»,–գրում է կայքը։

Գևորգ Էմին-Տերյանին պատճառել են մարմնական վնասվածքներ:
Նա այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում:

Leave a comment