https://arm.sputniknews.ru/20261107/jermastitshany-ktruk-knvazi-nakhalernajin-gvotinerum-dzjun-kga-eghanaki-tesutjun-109032791.html
Ջերմաստիճանը կտրուկ կնվազի, նախալեռնային գոտիներում ձյուն կգա. եղանակի տեսություն
Ջերմաստիճանը կտրուկ կնվազի, նախալեռնային գոտիներում ձյուն կգա. եղանակի տեսություն
Sputnik Արմենիա
Առանձին շրջաններում նաև քամու ուժգնացում է սպասվում։ 07.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-07T09:05+0400
2026-11-07T09:05+0400
2026-11-07T09:05+0400
եղանակի տեսություն
ձյուն
եղանակ
եղանակը հայաստանում
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/17/98053207_0:131:2500:1537_1920x0_80_0_0_3513b1a626c80d0f4ce7db4f2bff628a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Այսօր լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում` 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, նոյեմբերի 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։«Նոյմբերի 7-ին և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց Ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։ Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում, իսկ այսօր և նոյեմբերի 8-ի առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։Մեզ սպասում է տեղումնառատ և սառը նոյեմբեր. կանխատեսում
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/17/98053207_139:0:2362:1667_1920x0_80_0_0_b0ed78224d358ac7ce55cd7cb5b14ca8.jpg.webp
եղանակի տեսություն, ձյուն, եղանակ, եղանակը հայաստանում, հայաստան
եղանակի տեսություն, ձյուն, եղանակ, եղանակը հայաստանում, հայաստան
Առանձին շրջաններում նաև քամու ուժգնացում է սպասվում։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում` 16-19մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, նոյեմբերի 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։
«Նոյմբերի 7-ին և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց Ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։ Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում, իսկ այսօր և նոյեմբերի 8-ի առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։