23:07 06.11.2026 (Թարմացված է: 23:10 06.11.2026)
Բաժանորդագրվել
Մի շարք հարցերի հետ մեկնտեղ քննարկվել է նաև Հայաստանի ներքին իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Լիբանանում Հայաստանի դեսպան Սարմեն Բաղդասարյանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսի մամլո դիվանի ֆեյսբուքյան էջից։
«Քննարկման առարկա են դարձել Հայաստանի ներքին իրավիճակը, հայ-լիբանանյան հարաբերությունները, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական նոր պայմաններն ու դրանց հնարավոր հետևանքները»,– նշված է հրապարակման մեջ։
Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ։
Նշենք, որ Արամ Ա–ն Սարմեն Բաղդասարանին ընդունել է նաև այս տարվա հունվարին, երբ նա նոր էր նշանակվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնում։